211652_close_icon
views-count2026 դիտում article-date 17:06 16-06-2026

Որոշ քաղաքացիներ գույները խտացնում են. Նուբարաշեն-Բարձրաշեն «մահաբեր» ճանապարհին աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի պատճառով, մինչդեռ արևոտ օրերին մարդիկ աշխատել են անգամ շաբաթ, կիրակի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Մի քանի օր է՝ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից Բարձրաշեն, Զովաշեն տանող ճանապարհին աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են անբարենպաստ եղանակի պատճառով։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհին բետոնե հենապատ կառուցող աշխատակիցներն անգամ շաբաթ և կիրակի օրերին են աշխատանքներ իրականացնել, երբ եղանակը եղել է բարենպաստ։ Մինչդեռ որոշ քաղաքացիներ նեղսրտում են, թե աշխատանքները դանդաղում են՝ չպատկերացնելով, որ պատճառը հորդառատ անձրևն ու կարկուտն են։

Հիմա արդեն, երբ անձրևները կդադարեն, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ նորից ճանապարհաշինարարները գործի կանցնեն։ 

Ճանապարհի հենապատի կառուցման աշխատանքների կարելի է ասել հիմնական մասն արվել է։ Մնացել է մի քանի մետր հենապատի բետոնապատումը և այդ հատվածում հողային շերտի լցման աշխատանքները, իսկ հետո ճանապարհը լցվելու է խճաքարով, իսկ հետո երեք շերտով ասֆալտապատում է արվելու։ Մինչ այդ անցկացվելու են նոր ջրահեռացման ու խմելու ջրերի խողովակներ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշում էին, որ եթե բարենպաստ եղանակը պահպանվի, կարճ ժամանակում երկար սպասված հիմնանորոգված ճանապարհը ամուր հենապատով կհանձնվի   շահագործման։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 14-ին ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ վերսկսվել էին Նուբարաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող ճանապարհի հենապատի կառուցման շինարարական աշխատանքները։

Աշխատանքները սկսվել էին նախորդ տարի և մեծ թափով առաջ էին ընթանում, սակայն անբարենպաստ եղանակի, տեղացած առատ ձյան ու հորդառատ անձրևների պատճառով այն ժամանակավորապես դադարեցվել էր։

Արդեն ամբողջությամբ պատրաստ էր հիմքի և հենապատի 1 շարքը, որի երկարությունը անցնում էր 12 մետրը, իսկ երեկվանից սկսվել էր, ինչպես շինարարներն էին նշում, 2-րդ, հետո 3-րդ և 4-րդ հարկերի հենապատերի բետոնապատումը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օրեր առաջ աշխատանքային ժամից հետո նշված վայր է ժամանել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ համապատասխան վարչությունների պետերի հետ, և տեղում ուսումնասիրել է կատարված աշխատանքները։

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով Նուբարաշենից դեպի Արարատի մարզի Բարձրաշեն, Զովաշեն, Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ տանող ճանապարհի Նուբարաշենի վարչական տարածքում վերսկսվել էին ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք մեկ ամիս դադարել էին՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
աշխատանքները դադարեցվել էին առատ ձյան պատճառով, քանի որ այդ պայմաններում աշխատանքները կլինեին ոչ արդյունավետ։

Փետրվարի 17-ին «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները վերսկսել էին աշխատանքները, և իրականացնում էին բետոնե պատնեշի հենապատի կառուցման աշխատանքները, որտեղ տեղադրվում էին հատուկ կոնստրուկցիաներ, որոնց մեջ այնուհետև տեղադրվելու էին հատուկ ջրահեռացման համար պլաստմասե ջրախողովակներ, որի միջով կուտակված անձրևաջրերը դուրս էին  թափվելու, որպեսզի հենապատի և հիմքի ամրությունը չթուլանար և փլուզումներ տեղի չունենային։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում էր Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի ոչ թե նորոգման, այլ հիմնանորոգման, կամ ավելի ճիշտ՝ նոր ճանապարհի բետոնե հենապատի կառուցման աշխատանքները։

«ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն մեծ թափով աշխատանքները առաջ է տանում։

Արդեն ակնհայտ երևում էր աշխատանքի դրական արդյունքը․ այն էր՝ հաստ բետոնե հիմքի վրա արդեն տեղադրվել էին միջազգային չափանիշներին համապատասխան երկաթե նոր ամրաններ, որոնց բարձրությունը հասնում էր մոտ 11 մետրի, իսկ հենապատի երկարությունը՝ մոտ 180 մետր։

SHAMSHYAN.com–ին զանգահարած մի քանի քաղաքացիներ նշում էին, թե իբրև ամրանները ամբողջովին հին էին, ինչ-որ փլուզման վայրից բերված, պանելների միջից հանված «արմատուրաներ» էին։ Սակայն այդ ամենը կամ անտեղյակությունից էր, կամ էլ միտումնավոր փորձում էին «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի վրա, ինչպես ժողովուրդն էր ասում, «բոչկա գլորել»։

Աշխատանքները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ շաբաթական 2-3 անգամ ստուգում էր քաղաքապետի տեղակալը, ով անգամ լուսանկարների ու տեսանյութերի տարբերակները՝ կատարված աշխատանքների մասին, ներկայացնում էր քաղաքապետին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն ճանապարհաշինարարության և կամուրջների վերանորոգման ու կառուցման հարուստ փորձ ունի, իսկ աշխատակիցները աշխատում էին անգամ հանգստյան օրերին, որպեսզի մեկ օր շուտ ճանապարհը բացվեր։

Ֆոտոլրագրողի հարցին՝ արդյոք սողանքային հատված համարվող այդ տարածքում հետագայում նորից սողանքներ տեղի չեն ունենա, «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ի աշխատակիցները տեղում հայտնել էին, որ ամեն մանրուք հաշվարկված է, և իրենք առաջին հերթին աշխատում են որակի վրա։

Նույնիսկ խոստովանել էին, որ աշխատակիցներից շատերը աշխատանքի բերումով նշված ճանապարհով էին միշտ հասել Երևան։

2025թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ արդեն մեծ թափով առաջ էր ընթանում Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, Նուբարաշենի վարչական տարածքում 30 տարուց ավելի վարորդների համար պատուհաս դարձած, ամեն անգամ վերանորոգելուց հետո կարճ ժամանակում սողանքի հետևանքով վտանգավոր ճանապարհ դարձած հատվածում ճանապարհի նոր կառուցման աշխատանքները:
 
Արդեն «ԱՐՀՈՎՇԻՆ» ՍՊԸ-ն սկսել էր հենապատի համար որպես հիմք հանդիսացող հատվածի բետոնապատումը, ինչից հետո մոտ 11 մետր խորությամբ հենապատ էր կառուցվելու, որի երկարությունը լինելու է 100-180 մետր, իսկ ճանապարհը ունենալու էր 7 մետր լայնություն: 

2025թ․ հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ Նուբարաշեն վարչական շրջանից դեպի Արարատի և Կոտայքի մարզեր տանող, երկար տարիներ անընդհատ նորոգվող, հետո նստվածք տալու հետևանքով վարորդների համար պատուհաս դարձած ճանապարհի վերակառուցումը շարունակվում էր մեծ թափով։

Հսկայական աշխատանքներ են կատարվել փորման ուղղությամբ, արդեն 11 մետր խորությամբ, մոտ 80 մետր երկարությամբ փորման աշխատանքները մոտենում են ավարտին։ 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր