211652_close_icon
views-count382 դիտում article-date 19:44 16-06-2026

Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի ITF W100 մրցաշարի հաղթող

Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջողությամբ ավարտել է իր ելույթը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հեղինակավոր ITF W100 մրցաշարում: Հայաստանի ներկայացուցիչը եզրափակիչ խաղում ոչ մի հնարավորություն չի թողել շվեդուհի Կաիսա Ռինալդո Պերսոնին: նա առավելության է հասել 6:1, 6:3 հաշվով։

Էլինա Ավանեսյանի համար այս հաջողությունը նրա պրոֆեսիոնալ կարիերայի վեցերորդ ITF տիտղոսն է։ Այս մակարդակում նրա նախորդ հաղթանակը եղել է 2023 թվականին։

Վերջին մի քանի մրցաշրջանները նրա համար դժվար էին առողջական խնդիրների և երկարատև վերականգնման պատճառով։ Զագրեբում նրա հաղթանակը հատկապես նշանակալից է ոչ միայն վարկանիշային միավորների առումով, այլև որպես կարևոր հոգեբանական քայլ հաջորդ մրցումներից առաջ։

Նմանատիպ նյութեր