211652_close_icon
views-count2461 դիտում article-date 16:47 18-06-2026

Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան

Հայաստանի հունիսի 1-17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն ու ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ է արտահանվել։ Այս մասին Կառավարության՝ հունիսի 18-ի նիստի ընթացքում հատնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Աշխարհագրությունն ըստ ծավալների, հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։

«162 տոննա ծիրան ենք արտահանել. երեկ առաջին արտահանումներն են եղել՝ Ուկրաինա, Վրաստան»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր