211652_close_icon
views-count700 դիտում article-date 17:21 18-06-2026

ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության

Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ այն վերականգնել առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա 13 միավոր։ Եվս մեկ տարի զրկվելու դեպքում, վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն` առանց քննության։

Նմանատիպ նյութեր