211652_close_icon
views-count1018 դիտում article-date 18:35 14-08-2026

Պետական աջակցությամբ իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ. Ռոմանոս Պետրոսյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում կայացել է հանդիպում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը, ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման միտումները, ներդրումային միջավայրի զարգացման հնարավորությունները, ինչպես նաև ներդրողներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելու և նրանց հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու մեխանիզմները:

«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կարևորել է Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման և արդիականացման ուղղությամբ իրականացվող ներդրումային ծրագրերը՝ նշելով, որ պետական աջակցությամբ հանրապետությունում իրականացվում են էներգետիկ ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումներ:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են նման ձևաչափով փորձի փոխանակման ծրագրերի շարունակականության կարևորությունը:

Հայաստանի էլեկտրական ցանցեր
 

Նմանատիպ նյութեր