211652_close_icon
views-count421 դիտում article-date 19:09 19-06-2026

Անտոնիո Ֆերնանդեսը՝ Հայաստանի հավաքականի մրցակիցների մասին

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2028 թվականի աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլում ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ՀՖՖ-ի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արյդունքներից։

«Հավասարակշռված խումբ է։ Հունգարիան տակտիկապես լավ կազմակերպված, մրցունակ թիմ է և ունի հիանալի մարզիչ։ Շվեդիան ֆիզիկապես ուժեղ հավաքական է՝ տաղանդավոր խաղացողներով։

Հաջորդ փուլ անցնելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը և նույնիսկ գերազանցենք այն։ Եվրոպայի առաջնությունից հետո մեզ համար ամեն ինչ ավելի է բարդացել, և մենք դա պետք է ընդունենք որպես մարտահրավեր։

Մենք պատրաստ ենք քրտնաջան աշխատել աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլը հաղթահարելու համար», - նշել է իսպանացի մասնագետը։

Հանդիպումները կմեկնարկեն 2026 թ․ հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027 թ․ մարտ։

Նմանատիպ նյութեր