211652_close_icon
views-count370 դիտում article-date 23:00 21-06-2026

Յամալը կրկնել է Պելեի ցուցանիշը

Իսպանիայի հավաքականը կիրակի օրն Աշխարհի առաջնությունում հանդիպել է Սաուդյան Արաբիայի հետ։ Հաշիվը բացվել է 10-րդ րոպեին, երբ Լամին Յամալը գոլ է խփել, հաղորդում է armsport.am-ը:

18-ամյա Յամալը դարձավ ընդամենը երկրորդ ֆուտբոլիստը մինչ 19 տարեկան ֆուտբոլիստների շրջանում, որը բացել է հանդիպման հաշիվը Աշխարհի առաջնության խաղում։

Առաջինը Պելեն էր, որը 1958 թվականի Աշխարհի առաջնությունում 17 տարեկանում բացեց խաղի հաշիվը Ուելսի դեմ խաղում։

Նմանատիպ նյութեր