211652_close_icon
views-count1267 դիտում article-date 19:36 24-06-2026

Բյուրականում hունիսի 27-ից 28-ը կկայան միջազգային արտաճանապարհային (off-road) ավտոմրցաշար

Երկու տարին մեկ անգամ անցկացվում է միջազգային արտաճանապարհային (off-road) ավտոմրցաշար, որին մասնակցում են թիմեր ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, Իրանից, ՌԴ-ից: Առանց չափազանցության՝ սա տարածաշրջանային իսկապես լավագույն օֆֆ-ռոադ միջոցառումներից է:

Կազմակերպիչն ԱՎՏՈՍԱՆ ընկերությունն է, ում նախաձեռնությամբ անցկացվում է արդեն 3-րդ մրցաշարը:

Մրցարշավն աչքի է ընկնում ոչ միայն վարորդների համար հետաքրքիր մրցուղիով ու տարատեսակ խոչընդոտներով, այլև հանդիստեսի համար կազմակերպված համերգային ծրագրով՝ Իվետա Մուկուչյանի, Արսեն Սաֆարյանի ու DJ STRONG-ի մասնակցությամբ:

Բացի սիրված A, B, C դասերից, այս անգամ կմասնակցեն նաև տեսարժան ԲԱԳԳԻ տեսակի մեքենաները, ինչպես նաև Հայաստանում առաջին անգամ կփորձեն արտաճանապարհային (off-road) մեջ մրցել էլեկտրական մեքենաները:

Սա պարզապես մրցաշար չէ, այլ իսկական փառատոն, որտեղ կարելի է այցելել ընտանիքներով, դիտել մեքենաների մրցավազքը, համտեսել համեղ ուտեստներ ու վայելել հայ աստղերի ելույթները:

Միջոցառումը կկայանա hունիսի 27-ից 28-ը Բյուրականում։

Ինֆորմացոն հովանավորներ Ավտոդրայվ հաղորդաշար, Kiss FM, SHAMSHYAN.com, Կենտրոն հեռուստաընկերություն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր