Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
«Վերաքննիչ քրեական դատարանի կողմից հրապարակվեց որոշումը, ըստ որի՝ Դավիթ և Գոռ Համբարձումյանների մասով դատական ակտը բեկանվեց։ Այդ մասով գործն ուղարկվեց նոր քննության»,- այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Գայանե Պապոյանը։
Նշենք, որ նա քիչ առաջ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Տնային կալանքը փոխվեց վերահսկողություն խափանման միջոցով։
Նա ընդգծեց, որ այն եղել է Վերաքննիչ դատարան բողոքի իրենց պահանջներից մեկը։
«Խնդրել ենք վերաքննիչ դատարանին կա՛մ արդարացնել պարոն Համբարձումյանին, կա՛մ բեկանել դատավճիռը, քանի որ ունեինք լիիրավ կարծիք հայտնելու, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը եղել է ոչ հիմնավոր և ոչ օրինական։ Մեր մյուս պահանջը եղել է այդ մասով՝ Դավիթ և Գոռ Համբարձումյանների մասով, գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ այլ դատական կազմով, այլ դատավորի մոտ նոր քննության։Ինչպես տեսանք՝ մեր պահանջներից դա բավարարվեց»,- ասաց Պապոյանը։
Միաժամանակ պաշտպանն ընդգծեց, որ դեռևս չունեն դատարանի որոշումը, որը քիչ առաջ է հրապարակվել և դեռ չգիտեն՝ ինչ հիմքով է բեկանվել, ուղարկվել նոր քննության։
«Այս փուլում դեռևս մենք գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից՝ կայացված դատական ակտի համար։ Հետագայում արդեն, երբ կստանանք պատճառաբանությունները, կտեսնենք։ Կարծում եմ՝ Վճռաբեկ բողոք կներկայացնենք այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ քրեական դատարանը այս փուլում կարող էր նաև արդարացնել, այլ ոչ թե գործն ուղարկել նոր քննության»,-նշեց Պապոյանը։
Ինչ վերաբերում է տնային կալանքը վարչական հսկողության փոխարինմանն, ապա փաստաբանն արձագանքեց․ « Վարչական հսկողության հետ կապված դատարանը միայն 2 նկատառում կատարեց, որ պարոն Համբարձումյանը պարտավորվում է շաբաթական մեկ անգամ ներկայանալ իր հաշվառման վայրի պրոբացիայի ծառայություն և այնտեղ համապատասխանաբար ներկայանալ ու ստորագրել։ Բացի դրանից, չշփվել սույն վարույթով տուժողների հետ»։