211652_close_icon
views-count964 դիտում article-date 16:31 26-06-2026

10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում

10-ամյա Դավիթ Աբրահամյանը Գինեսի ռեկորդ է սահմանել, որը գրանցվել է Գինեսի գրքում: Ռեկորդի հավաստագիրը եւ մեդալը ուղարկվել է Հայաստան: News.am-ի փոխանցմամբ, «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը հունիսի 26-ին Դավիթ Աբրահամյանին հանձնեց ռեկորդի հավաստագիրը եւ մեդալը:

10-ամյա Դավիթը Թալինում գործող «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մասնաճյուղի սան է: Մեկ տարի մարզական կենտրոն հաճախելուց հետո ռեկորդ է սահմանել:

«10-ամյա Դավիթը 6,5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա մեկ ոտքով անընդմեջ ցատկել է 191 անգամ: «Դյուցազունների մրցավազք», այսպես ենք անվանակոչել ռեկորդը: Դավիթը գերազանցել է նախորդ ռեկորդը, որն սահմանել էր էր Նարեկ Ղլչյանը՝ ցատկելով 183 անգամ:

Հայաստանը Գինեսի ռեկորդակիրների թվով աշխարհում առաջինն է: Գերազանցում ենք 100-ի շեմը: «Հայ-Էմ-Դյուցազնատան» մասնաճյուղը մեծ աշխատանք է կատարում՝ աշխարհին ցույց տալով, որ մենք ուժեղ ազգ ենք:

Մենք Հայաստանում գործող միակ մարզական կենտրոնն ենք, որը մեկտեղում է պատանի երիտասարդներին եւ հնարավորություն տալիս սահմանել հայկական Դյուցազնագրքի տարատեսակ ռեկորդներ, ինչպես նաեւ սիրողական մարզումներ անցկացնել: 2021 թ. Թալինում բացվեց «Հայ-Էմ-Դյուցազնատան» հայաստանյան մասնաճյուղը: 2021-2026 թվականներին մեր կենտրոնում կա  փաստացի գրանցված  28 Գինեսի համաշխարհային ռեկորդ: Միայն 2025 թ. 11 գինեսի ռեկորդ է գրանցվել, որից 8-ի  հավաստագրերը Հայաստանում են, երեքի պատասխանին դեռ սպասում ենք: Եթե այդ երեքն էլ հաստատվի, կունենանք փաստացի գրանցված 31 Գինեսի ռեկորդ:

Իրականում Գինեսի ռեկորդ սահմանելն ու գրանցել հեշտ չի: Մերժումներ էլ ենք ունենում: Գինեսի հանձնաժողովը սահմանում է չափանիշներ, ըստ որոնց սահմանում ենք: Լինում են դեպքեր, երբ ռեկորդի գաղափարը մենք ենք տալիս:

Հունիսի 29-ին Թալինում «Հայ-Էմ-Դյուցազնատանը» տեղի է ունենալու մեծ մարզական միջոցառում, որի ընթացքում սահմանվելու է 17 ռեկորդ 14 մարզիկների մասնակցությամբ: Այս ռեկորդներից  7-ը լինելու է Գինեսի, մյուսները՝ հայկական Դյուցանզագրքի ռեկորդ:

Մասնակցում են հիմնականում մինչեւ 16 տարեկան պատանիները:

Հունիսի 29-ին կթարմացնենք նաեւ Դավիթ Աբրահամյանի Գինեսի ռեկորդը: Նրա հետ կմրցի եւ կփորձեի գերազանցել Նարեկ Ղլչյանը»,- ասաց Ռոման Սահրադյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր