Սրբուհի Գալյանը բացահայտ սուտ խոսեց՝ հայտարարելով, թե Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքի մասին հրապարակումներն ավելի վաղ են եղել․ Արեգնազ Մանուկյան
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սրբուհի Գալյանը Սահմանադրական դատարանում բացահայտ սուտ խոսեց՝ հայտարարելով, թե Անդրանիկ Թևանյանին առաջադրված մեղադրանքի մասին հրապարակումներն ավելի վաղ են եղել, քան դրա մասին առաջինը բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ իրականությունն այն է, որ հանրահավաքի հարթակից Փաշինյանն ուղիղ հրահանգ է իջեցրել շինծու մեղադրանքով կալանավորել Թևանյանին, ինչից հետո նոր սկսվել է գործընթացը։
Սուրեն Գրիգորյանն էլ ստիպված եղավ խոստովանել, որ Թևանյանի գործի հետ կապված տեղեկատվությունն արձակուրդում գտնվող Փաշինյանին հասանելի է դարձել որպես պաշտոնատար անձ։
Սա նշանակում է, որ տեղի է ունեցել պաշտոնեական դիրքի ակնհայտ չարաշահում»։