Լոռու մարզում կամավորները անտառային հատվածներից մի քանի տոննա աղբ են դուրս բերել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունիսի 27-ին, Լոռու մարզում՝ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի հարակից անտառային տարածքներում, «Green Green Team» (greengreen_yvn) բնապահպանական նախաձեռնության կազմակերպմամբ անցկացվել է լայնածավալ մաքրման ակցիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կամավորները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները և օգտագործելով պարաններ, ձորերից ու դժվարամատչելի հատվածներից դուրս են բերել մեծ քանակությամբ կենցաղային աղբ։ Աշխատանքները եղել են բարդ և վտանգավոր, քանի որ աղբի զգալի մասը տարիների ընթացքում կուտակվել էր ճանապարհի հարակից ձորերում և անտառային տարածքներում։
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում «Green Green Team»-ի կազմակերպիչներից մեկը նշել է, որ լսել են՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մեծ ուշադրություն է դարձնում մարզի մաքրությանն ու բարեկարգությանը, և հույս հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական։
Միաժամանակ նա կոչ է արել վարորդներին և քաղաքացիներին լինել ավելի պատասխանատու, չնետել աղբը ճանապարհների հարակից ձորերն ու անտառային տարածքները, քանի որ նման վերաբերմունքը ոչ միայն աղտոտում է բնությունը, այլև զգալիորեն բարդացնում է այն մարդկանց աշխատանքը, ովքեր սեփական ժամանակն ու ուժերն են ներդնում շրջակա միջավայրը մաքրելու համար։
Կազմակերպիչների խոսքով՝ միայն պետական կառույցների, համայնքների և հասարակության համատեղ ու հետևողական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի պահպանել Լոռու բնության մաքրությունն ու գեղեցկությունը։
Լուսանկարները ու տեսանյութը` Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։