211652_close_icon
views-count349 դիտում article-date 12:35 28-06-2026

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Լոս Անջելեսում անցկացրած ընկերական հանդիպման շրջանակում 74:59 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։

Այս մասին հայտնում է Հայաստան բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Արտյոմ Թավակալյանը, որը վաստակեց 14 միավոր, կատարեց, 3 ռեբաունդ ու ունեցավ 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 2-ին Նորվեգիայի դեմ Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլի շրջանակում։


 

Նմանատիպ նյութեր