211652_close_icon
views-count769 դիտում article-date 13:57 28-06-2026

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն տվեց արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի առաջարկած նախագծին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին գրում է The Jerusalem post-ը:

Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։

Առաջարկն այժմ նախատեսվում է ներկայացնել Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։

 

Նմանատիպ նյութեր