Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ կայացավ մարզչական շտաբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին ազգային հավաքականների ընթացիկ աշխատանքները, առաջիկա միջազգային մրցաշարերի նախապատրաստական փուլերը և մարզաձևի զարգացմանն ուղղված մի շարք ռազմավարական նախաձեռնություններ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից:
Նիստի ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նախագահին ներկայացրեց կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։ Այնուհետև ազգային հավաքականների գլխավոր և ավագ մարզիչները զեկուցեցին մեծահասակների Եվրոպայի առաջնության, երիտասարդների աշխարհի առաջնության և մյուս հավաքականների նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Առանձին անդրադարձ կատարվեց պատանիների աշխարհի առաջնությանը, որին Հայաստանի պատանեկան հավաքականը կմեկնի հուլիսի 4-ին։ Քննարկվեց նաև պատանի և դեռահաս աղջիկների ու տղաների հավաքականներում մարզիկների ներգրավվածության աճը և մարզչական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը։
Մարզչական շտաբը սկզբունքային որոշում կայացրեց մշակել ծանրամարտի մարզիչների վերապատրաստման և որակավորման միասնական համակարգ, որի նպատակն է ապահովել անձնական մարզիչների մասնագիտական շարունակական զարգացումը և որակավորման միասնական չափանիշների ներդրումը։ Նախագծված համակարգը նախատեսվում է ներկայացնել հաստատման ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ինչպես նաև Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի համալսարանի Ծանրամարտի ամբիոն։
Քննարկվեցին նաև մարզաձևի զարգացման հաջորդ փուլին վերաբերող ծրագրերը։ Որոշվեց 2026 թվականի օգոստոսի 1-ից ներդնել նոր չափորոշիչներ «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչումների շնորհման համար։
Միաժամանակ որոշում ընդունվեց վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը՝ այն համապատասխանեցնելով Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից հաստատված նոր կանոնակարգին, որով 2026 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնելու տղամարդկանց և կանանց 8-ական նոր քաշային կարգերը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան շարունակելու է իրականացնել համակարգային բարեփոխումներ՝ ուղղված ազգային հավաքականների մրցունակության բարձրացմանը, մարզչական ներուժի զարգացմանը և հայկական ծանրամարտի կայուն առաջընթացին։