211652_close_icon
views-count349 դիտում article-date 14:32 29-06-2026

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի համեմատ արդեն բարձրացել է 5 սանտիմետրով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2026 թվականի հունիսի 29-ին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 70 սանտիմետր նիշի դիմաց։ Իսկ 2026 թվականի հունվարից մինչ հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 53 սանտիմետրով։

Տվյալ ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 134 միլիոն 306 հազար խմ ջուր։

Սևանա լճից Հրազդանի հունով ոռոգման նպատակներով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

 

Նմանատիպ նյութեր