211652_close_icon
views-count1300 դիտում article-date 14:54 30-06-2026

«Արվեստագետին պետք չէ, որ իրեն դնեն «վանդակի» մեջ». Րաֆֆի Գալստյանը վերադարձել է հայրենիք ու պատրաստ է իր նոր էջին

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը վերադարձել է Հայաստան և մտադիր է իր ստեղծագործական նոր փուլը կառուցել հենց հայրենիքում։ Եվրոպայում անցկացրած ամիսներից հետո արտիստը որոշել է այլևս երկարաժամկետ շրջագայությունների չմեկնել և իր գիտելիքն ու փորձը ներդնել հայկական բալետի զարգացման գործում։

Վերջին երկու տարիներին պարողը  մեծամասամբ բնակվել և աշխատել է Ֆրանսիայում։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա ասում է՝ այդ շրջանը կարևոր փորձ է եղել ոչ միայն մասնագիտական, այլև ֆիզիկական ու հոգեբանական առումով։

«Այնտեղ աշխատելը ինձ մեծ փորձ տվեց՝ և մասնագիտական, և ֆիզիկապես, և հոգեպես։ Ձեռք բերեցի նոր ծանոթություններ, որոնք շատ կարևոր եմ համարում, քանի որ այդ կապերը հնարավորություն են տալիս հասնել ավելիին»,- նշում է նա։

Սակայն արտիստը վստահեցնում է՝ դեռ մեկնելուց առաջ ասել էր, որ վերադառնալու է, և այսօր իր խոստումը կատարել է։

«Ես բազմիցս նշել էի, որ գնալու եմ վերադառնալու նպատակով։ Վերադարձել եմ հայրենիք, և իմ հետագա մեծ նպատակները ցանկանում եմ իրականացնել հենց այստեղ, որպեսզի օգուտ տամ իմ երկրին, իմ թատրոնին, հայկական բալետին»,- ասում է նա։

Գալստյանի խոսքով՝ արտերկրում ձեռք բերած փորձն ու կապերը պետք է ծառայեն սեփական երկրին։ Այդ պատճառով էլ այժմ նա ցանկություն չունի երկար ժամանակով հեռանալու Հայաստանից։

Մանրամասները՝ սկզբնաբղյուր կայքում

Նմանատիպ նյութեր