211652_close_icon
views-count1648 դիտում article-date 15:19 30-06-2026

Նիկոլ Փաշինյանը Իրան է մեկնելու՝ մասնակցելու Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փաշինյանի մասնակցության մասին գործակալությանը տեղեկացրել է Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը։

«Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիի և Փաշինյանի հանդիպման ժամանակ Հայաստանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հուղարկավորությանը»,- նշել է Շահվերդյանը։

Ալի Խամենեին, ով սպանվել էր փետրվարի վերջին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից, կհուղարկավորվի հուլիսի 9-ին։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները մեկնարկելու են հուլիսի 4-ից։

Նմանատիպ նյութեր