211652_close_icon
views-count355 դիտում article-date 16:59 01-07-2026

«Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Մխիթարյանի հետ

Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր «Ինտերը» նոր պայմանագիր կնքեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37–ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Մխիթարյանը 2022 թվականից է հանդես գալիս «Ինտերում», որի հետ դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Նմանատիպ նյութեր