211652_close_icon
views-count745 դիտում article-date 10:22 02-07-2026

Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը ոչ մի կերպ չէր համակերպվում այն փաստի հետ, որ Արմեն Աշոտյանը 25 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո տարբեր սահմանափակումներով ազատության մեջ էր։

Հունիսի 5-ին հերթական ապօրինի կալանավորումից հետո նախօրեին քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ Արմենի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։

Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը։

Միջնորդությունը քննության կառնվի այսօր՝ ժամը 18:30-ին, Հակակոռուպցիոն դատարանում»։

Նմանատիպ նյութեր