211652_close_icon
views-count4009 դիտում article-date 16:02 03-07-2026

Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը։

Օրենսդրական փոփոխություններով Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը կրկին սահմանվում են որպես ոչ աշխատանքային։ Մեռելոց օրերը հաջորդում են Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Պայծառակերպության կամ Վարդավառի, Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի, ինչպես նաև Խաչվերացի տոներին։

Նոր կարգավորումներով ամրագրվում է նաև, որ Կառավարությունն այլևս չի կարողանա տոների կամ հիշատակի օրերի հետ կապված ոչ աշխատանքային օրեր սահմանել հաջորդող կամ նախորդող հանգստյան օրերի հաշվին։

Ընդունված փոփոխություններով հստակեցվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա նշման կարգը։ Տոնը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը երկուշաբթի է, ապա այն կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

Նմանատիպ նյութեր