211652_close_icon
views-count937 դիտում article-date 20:20 02-07-2026

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը խիստ հանձնարարական է տվել մարզպետներին ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնյաներին. բոլորը խառնվել են իրար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին օրերին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ու մարզպետներին տվել է խիստ հանձնարարական, որ ճանապարհաշինարարության և ասֆալտապատման, կառույցների հիմնանորոգման ժամանակ թիվ 1 խնդիրը պետք է լինի որակի ապահովումն ու անհրաժեշտ պարագաներով հագեցվածությունը, այն է՝ որ պիտի տեղադրված լինեն նախազգուշացնող ցուցանակներ, գիշերային ժամերին էլ պետք է լինեն հատուկ լուսային փարոսիկներ, և այն խախտողների նկատմամբ կիրառվելու են կարգապահական տույժեր, ընդհուպ՝ չի կատարվի վճարումները, ու կզրկվեն լիցենզիայից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ավարտին է հասցվում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի ժողովրդի կողմից «կայծակի հարվածից փլուզված» կամրջի հիմնանորոգումը, սակայն առաջին օրերին ճանապարհաշինարարները այդ հատվածը անհրաժեշտ նախազգուշական ցուցանակներով ու լուսային առկայծվող փարոսիկներով չէին կահավորել, և միայն Դավիթ Խուդաթյանի հանձնարարականից հետո այդ ամենը իրականացվեց։

Հիմա արդեն տեղադրվել են այդ ամենը, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին մոտ մի քանի հարյուր մետրից իմանալ, որ այդ հատվածում իրականացվում են աշխատանքներ։ Գիշերային ժամերին լուսային փարոսիկները բավականին ապահով կդարձնեն երթևեկը այդ հատվածում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 1-ին շարունակվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում ժողովրդի կողմից արդեն «կայծակի հարվածից փլուզված» անունն ստացած կամրջի հիմնանորոգման աշխատանքները:

Աշխատանքների կատարումն իրականացնում է «AAB» ընկերությունը, ովքեր ճանապարհաշինարարության, կամուրջների հիմնանորոգման ու կառուցման մեջ հարուստ փորձ ունեն։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում ճանապարհաշինարարները նշում էին, որ առաջիկա 10 օրվա ընթացքում գործն ամբողջությամբ կավարտեն ու կամուրջը կհանձնվի շահագործման։

Աշխատանքների հսկողությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով դրվել էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի վրա։ Չնայած առանց այդ հիմնադրամի հսկողության՝ «AAB» ընկերությունը աշխատանքի նկատմամբ ցուցաբերում էր սրտացավ մոտեցում։Առաջիկա մի քանի օրերի ընթացքում հիմնական պանելային հատվածը, որն ամբողջությամբ լինելու է նոր, կտեղադրվի, և ճանապարհաշինարարները նշում էին, որ ամենաուշը 15-20 օրվա ընթացքում կամուրջն ամբողջությամբ կհանձնվի շահագործման։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում 24 ժամ ռեժիմով ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 26-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ ժողովրդի կողմից «կայծակի հարվածից պայթած» կամուրջ անունը ստացած վայրում շարունակվել էին «ԱԱԲ» ընկերության կողմից կամրջի հիմնանորոգման աշխատանքները։

Եթե մի քանի օր առաջ տեղում աշխատանքներ չէին իրականացնում, այսպես ասած, գործը տեղում կանգնած էր, ապա հունիսի 26-ից մեծ թափով սկսվել էին աշխատանքները։ «ԱԱԲ» ընկերությունը, որը հանրապետությունում հայտնի է ճանապարհաշինության և կամուրջների կառուցման և հիմնանորոգման մեջ, նշված կամրջի վրա արդեն փոխել էր կայծակի հարվածից վնասված հենապատերը, տեղադրել նոր, ավելի որակյալ հենապատեր ու հենապատերի վրա էլ փռվել էին բետոնե ծածկեր։

Առաջիկա մի քանի օրերի ընթացքում հիմնական պանելային հատվածը, որն ամբողջությամբ լինելու է նոր, կտեղադրվի, և ճանապարհաշինարարները նշում էին, որ ամենաուշը 15-20 օրվա ընթացքում կամուրջն ամբողջությամբ կհանձնվի շահագործման։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում 24 ժամ ռեժիմով ծառայություն էին կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր