211652_close_icon
views-count259 դիտում article-date 20:40 03-07-2026

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2025 թվականի տարեկան ֆինանսական արդյունքների վերաբերյալ աուդիտավորված հաշվետվության տվյալները փաստում են, որ 2024 թվականի համեմատ ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները 2025 թվականի ընթացքում զգալիորեն բարելավվել են։ Այս մասին տեղեկացնում են ընկերությունից:

«Մասնավորապես, 2025 թվականին ընկերության զուտ շահույթը (ֆինանսական արդյունքը) 2024 թվականի համեմատ աճել է շուրջ 3.0 մլրդ ՀՀ դրամով (16,5%-ով)՝ կազմելով 21 մլրդ ՀՀ դրամ։

Միաժամանակ, հարկ է նշել, որ գնված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարումները նվազել են 9.4 մլրդ ՀՀ դրամով, ինչի արդյունքում ընկերության մարժան նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 5.2 մլրդ ՀՀ դրամով (5,7%-ով)։
Դրական աճ է արձանագրվել նաև «Գործառնական գործունեության արդյունքներ» ցուցանիշի գծով, որը 2025 թվականին 2024 թվականի համեմատ ավելացել է 4.3 մլրդ ՀՀ դրամով (13,7%-ով)։

Վերոնշյալ ցուցանիշները ներկայացնում են ընկերության 2025 թվականի ֆինանսական արդյունքների ամբողջական և փաստացի պատկերը՝ համաձայն հրապարակված աուդիտավորված հաշվետվության։

ՀԷՑ ՓԲԸ-ի 2025 թվականի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ հրապարակված աուդիտորական եզրակացությանը կարող եք ծանոթանալ ներկայացված հղմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր