211652_close_icon
views-count1411 դիտում article-date 20:46 03-07-2026

Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզը ճանապարհեց շրջանավարտներին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզը ճանապարհեց իր երրորդ շրջանավարտներին:

Չորրորդ տարին գործող մսուր-մանկապարտեզ է հաճախում ավելի քան երկու հարյուր երեխա: Մանկապարտեզում գործում է ութ խումբ:

Այսօր արդեն շրջանավարտները նախադպրոցական գիտելիքների մեծ պաշարով հրաժեշտ տվեցին հարազատ դարձած մանկապարտեզին` իրենց տեղը զիջելով ավելի փոքրերին, նորաթուխ սաներին:

<<ԹՌԻՉՔ>> խորագիրը կրող ավարտական միջոցառումն անցավ համայնքապետարանի աշխատակիցների, հոծ բազմության, երեխաների խինդուծիծաղի ուղեկցությամբ: Միջոցառումը բովանդակային առումով շեշտը դրել էր հայրենասիրության, հայոց լեզվի պահպանման ու տարածման առաջնահերթության եւ հայկական մշակույթի որոշ մասնիկների ներկայացման վրա:

Մսուր-մանկապարտեզի տնօրեն Լիանա Սահակյանն ելույթի խոսքում բարի թռիչք մաղթեց իր սաներին եւ հատուկ շեշտեց, որ երեխաներից յուրաքանչյուրը միշտ կմնա իրենց սրտերում:

Ինչպես յուրաքանչյուր մանկապարտեզում, այնպես էլ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզում կերտվում է յուրաքանչյուր երեխայի` որպես հասարակության անդամի հիմքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր