211652_close_icon
views-count1069 դիտում article-date 22:30 03-07-2026

Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ․ սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը․ Կոս

Եվրոպական միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ Երևանում, Բաքվում և Անկարայում անցկացված բարձր մակարդակի բանակցությունները տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման շուրջ համագործակցությունը նոր փուլ են բարձրացրել։

Այս մասին Մարթա Կոսը նշել է X-ի իր միկրոբլոգում գրառման մեջ:

«Ես հենց նոր եմ վերադարձել Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ մենք փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը՝ միաժամանակ դիվերսիֆիկացնելով Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային և էներգետիկ երթուղիները»,-իր գրառման մեջ նշել է Մարթա Կոսը։

Նմանատիպ նյութեր