211652_close_icon
views-count343 դիտում article-date 17:57 05-07-2026

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը

Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու (Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից – խմբ.) ընթացող շինարարությունը կնպաստի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային կապերի ամրապնդմանը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա երկաթուղու զարգացումը անվանել է «Թուրքիայի համար պետական առաջնահերթություն»։

Նա ընդգծել է, որ տրանսպորտային նախագծերը պարզապես երկրի ենթակառուցվածքներում ներդրումներ չեն, այլ ռազմավարական քայլեր, որոնք խթանում են արտադրությունը, արտահանումը, զբաղվածությունը, տարածաշրջանային զարգացումը և միջազգային համագործակցությունը. «Միայն վերջին 24 տարիների ընթացքում Թուրքիայի տրանսպորտային ոլորտում և ենթակառուցվածքներում ներդրումները հասել են 355 միլիարդ դոլարի»։

Նախարարը նաև նշել է, որ Թուրքիայի երկաթուղային ցանցում ներդրումները փոխել են երկրի տնտեսության տեմպը։

 

Նմանատիպ նյութեր