211652_close_icon
views-count634 դիտում article-date 11:10 07-07-2026

ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Հուլիսի 6-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։

​3-րդ զորամիավորումում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ 3-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը:

​Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ մասնակցելու գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ 2-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։

ԶՈՒ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։

Նմանատիպ նյութեր