211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:30 07-07-2026

Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի 2026 թվականի առաջնությունից դուրս մնալուց հետո հաստատել է, որ սա իր կարիերայի վերջին Մունդիալն էր։

Միևնույն ժամանակ, 41-ամյա ֆուտբոլիստը դեռ հստակ չգիտի՝ արդյոք հիմա կավարտի՞ իր ելույթներն ազգային թիմի կազմում։

Լրագրողների հետ զրույցում աստղային ֆուտբոլիստը կիսվել է իր հույզերով և ապագա ծրագրերով.

​«Այո, սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր։ Տխուր եմ, որ այսպես եմ հեռանում մրցաշարից, բայց ես ներդրել եմ ողջ ուժերս և արել եմ առավելագույնը։ Սա ֆուտբոլ է. երբեմն հաղթում ես, երբեմն՝ պարտվում։ Այժմ ես ժամանակ կունենամ մտածելու և ընտանիքիս կողքին լինելու համար։ Պետք է խուսափել իմպուլսիվ արարքներից։ Կյանքը շարունակվում է»։

​Անդրադառնալով միջազգային կարիերայի հնարավոր ավարտին՝ Ռոնալդուն նշել է, որ չի շտապում վերջնական վճիռ կայացնել.
​«Դեռ չգիտեմ՝ արդյոք հենց հիմա կհեռանա՞մ Պորտուգալիայի հավաքականից։ Կտեսնենք։ Առայժմ չեմ ցանկանում որոշում կայացնել, պետք է դա քննարկեմ ընտանիքիս հետ։ Չեմ ցանկանում հանրության ուշադրությունը շեղել անձնական հարցերով»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերում է The Touchline պարբերականը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչում Պորտուգալիայի ընտրանին նվազագույն՝ 0-1 հաշվով պարտվեց Իսպանիայի ազգային հավաքականին և լքեց պայքարը։

Աղբյուրը՝ Armsport.am:

Նմանատիպ նյութեր