211652_close_icon
views-count532 դիտում article-date 16:30 07-07-2026

Դե լա Ֆուենտեն նշել է ԱԱ-2026-ում Պորտուգալիայի նկատմամբ տարած հաղթանակի գլխավոր գաղտնիքը

Իսպանիայի ազգային հավաքականը 16 տարվա դադարից հետո նվաճեց աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր՝ 1-0 հաշվով ծանրագույն պայքարում առավելության հասնելով Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման միակ և հաղթական գնդակը երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում հեղինակել է Միկել Մերինոն։ Խաղից հետո Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն մեկնաբանել է հանդիպումը՝ ընդգծելով, որ հաջողության գլխավոր գրավականը ժամանակին և ճիշտ կատարված փոխարինումներն էին։

​«Փոխարինման դուրս եկող ֆուտբոլիստների դերը չափազանց կարևոր է։ Մերինոյին ասացի, որ մենք պետք է խաղանք այնպես, ինչպես միշտ։ Նրա հիմնական գործառույթը կիսապաշտպանությանն ու հարձակման գծին աջակցելն է։ Նրան խաղադաշտ դուրս բերելով՝ մենք նպատակ ունեինք թիմին հաղորդել անհրաժեշտ ռիթմ և էներգիա։ Փոխարինման մտած խաղացողների ներդրումն ուղղակի վարպետության դաս էր։ Սա մեր գլխավոր առավելությունն է. մենք հայտացուցակում ունենք շատ բարձր մակարդակի 26 ֆուտբոլիստ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նմանատիպ նյութեր