211652_close_icon
views-count1768 դիտում article-date 10:14 08-07-2026

Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի․ Գագիկ Սուրենյան

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է. «Հուլիսի 9-ից անցնում ենք բուն ամառային ռեժիմի: Այսօր Հայաստանը կշարունակվի գտնվել Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն: Կպահպանվի նաև նորմայից ցածր ջերմաստիճանը: Հուլիսի 9-10-ին մեր երկիր կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցերեկային ժամերին Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»:

Նմանատիպ նյութեր