211652_close_icon
views-count325 դիտում article-date 16:15 08-07-2026

Քննարկվել են ՄԻՊ հաստատության անկախության երաշխիքներն ու փախստականների իրավունքների պաշտպանությունը

Ստրասբուրգում աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 7-ին հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, ինչպես նաև մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ գործունեության ապահովման երաշխիքներն ու այդ նպատակով անվտանգ և նպաստավոր միջավայրի կարևորությունը։

Ընդգծվել է ՄԻՊ հաստատության անկախությանը միջամտության հնարավորություն ստեղծող օրենսդրական կարգավորումներն ու պրակտիկան բացառելու կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներին, փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերելի և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Վերահաստատել ենք մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և վերահաստատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»։

Նմանատիպ նյութեր