ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ Ալագյազ գյուղում կառուցվել է միջազգային չափանիշներին համապատասխան, հեքիաթային աշխարհ հիշեցնող մանկապարտեզ, որին կնախանձեն շատ մարզպետներ ու քաղաքապետեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժողովրդական ասացվածքն ասում է․ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»։ Իսկ վերջին տարիներին Հայաստանում թևավոր խոսք է դարձել․ «Ասա՝ ով է քո համայնքի ղեկավարը, ասեմ՝ քո համայնքը ծաղկո՞ւմ է, առաջընթաց ապրո՞ւմ է, թե՞ տեղում դոփում»։
Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը Հայաստանում լավագույն համայնքապետերից մեկն է համարվում, ով իր աշխատակազմի հետ անում է ամեն հնարավորը, որպեսզի համայնքը ծաղկի։
Ինչի ապացույցը վերջին տարիներին համայնքում իրականացված հսկայածավալ աշխատանքներն են, որոնց գաղափարները Արագածոտնի մարզպետի հետ ներկայացվել են ՀՀ կառավարությանը,
կառավարությունը հսկայական ֆինանսական միջոցներ է տրամադրել Ալագյազ խոշորացված համայնքը զարգացնելու համար։
Առաջիկայում կառավարության ֆինանսավորմամբ Ալագյազ գյուղում կհանձնվի միջազգային չափանիշներին համապատասխան մանկապարտեզ։
Տեսնելով այն՝ տպավորություն է ստեղծվում, թե գտնվում ես հեքիաթային մի աշխարհում, և այդ մանկապարտեզի կառուցմանը երևի կնախանձեն ոչ միայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլև հանրապետության բազմաթիվ մարզպետներ։
Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ կառուցված և ժամանակակից չափանիշներին համապատասխան մանկապարտեզը փոքրիկների համար կապահովի հարմարավետ, անվտանգ և բարեկարգ միջավայր։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մանկապարտեզի տարածքն ամբողջությամբ բարեկարգված է․ կառուցվել են նոր մուտքեր ու ճանապարհներ, իրականացվել է կանաչապատում, տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ ցանկապատեր։ Շենքն աչքի է ընկնում իր գեղեցիկ ճարտարապետական լուծումներով, վառ գունային ձևավորմամբ և շրջակա բնության հետ ներդաշնակ տեսքով։
Հատկանշական է, որ շենքի տանիքին տեղադրված են արևային ջրատաքացուցիչներ, որոնք նպաստում են էներգախնայողությանը և ժամանակակից ենթակառուցվածքների ներդրմանը։
Մանկապարտեզի բակն ու խաղահրապարակը ևս առանձնանում են իրենց հագեցվածությամբ։ Այստեղ տեղադրված են բազմաթիվ և տարբեր տեսակի խաղային սարքեր, որոնք նախատեսված են երեխաների ակտիվ հանգստի, ֆիզիկական զարգացման և ժամանցի կազմակերպման համար։ Խաղահրապարակային գոտիները ստեղծում են անվտանգ ու հետաքրքիր միջավայր, որտեղ փոքրիկները կարող են ոչ միայն խաղալ, այլև զարգացնել իրենց հմտություններն ու շփման կարողությունները։
Նորակառույց մանկապարտեզը համայնքի երեխաների համար ստեղծում է նախադպրոցական կրթություն ստանալու արժանապատիվ պայմաններ, իսկ համայնքի համար հանդիսանում է կարևոր ենթակառուցվածքային ձեռքբերում։
Լեռնային գեղեցիկ բնապատկերների ֆոնին կառուցված մանկապարտեզն այսօր դարձել է Ալագյազ համայնքի ամենագեղեցիկ և օրինակելի կառույցներից մեկը՝ խորհրդանշելով համայնքի զարգացման և առաջընթացի նոր փուլը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի