211652_close_icon
views-count286 դիտում article-date 19:30 08-07-2026

ՏԿԵՆ-ում հրաժեշտ են տվել Քրիստոֆ Ֆրերիին. ներկայացվել են նրա ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր հրաժեշտ է տվել «Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային խմբի նախկին ղեկավար Քրիստոֆ Ֆրերիին, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար և ողջունել է ծրագրի աշխատանքային խմբի նոր ղեկավար Իան Թըրներին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի ձեռքբերումները, միջազգային փորձն ու հեռանկարները։
 
«Քաղաքապետների դաշնագիր՝ Արևելք» տարածքաշրջանային ծրագիրը ուղղված է մասնակից երկրների համայնքային իշխանություններին միավորելու՝ կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, հանածո վառելիքներից նրանց կախվածության նվազեցման, էներգամատակարարման անվտանգության բարձրացման և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման գլոբալ շարժմանը նպաստելու գործում։
 
Հայաստանում ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները՝ ուղղված համայնքային մասնագետների կարողությունների զարգացմանը, համայնքապետարանների ու տեղական ՀԿ-ների կին ներկայացուցիչների դերի բարձրացմանը և այլն։

Նմանատիպ նյութեր