211652_close_icon
views-count376 դիտում article-date 15:00 09-07-2026

Ինչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետո

Հուլիսի 4-ից 11-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացվում է «Montenegro Open-Mediterranean Championship 2026» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Մրցաշարի «Ա» խմբում 5 խաղափուլից հետո հայ շախմատիստներ Դավիթ Պողոսյանը և Արտեմ Մամիկոնյանը ունեն 3.5 միավոր և առաջատարների շարքում են:
 
Արեն Մնացականյանը ունի 3 միավոր, Հայկ Մաղաքյանը՝ 2 միավոր, իսկ Ավիկ Իսախանյանը և Տիգրան Սողոմոնյանը՝ 1.5 միավոր:
 
Մրցաշարի «Բ» խմբում Գևորգ Աղոյանը ունի 3.5 միավոր, Նարե Իսախանյանը՝ 3 միավոր, իսկ Գաբրիելա Ավաքյանը՝ 1.5 միավոր:
 
Մրցաշարի ավարտին մնացել է չորս խաղափուլ:

Նմանատիպ նյութեր