Չեմ կարծում՝ բռնի ուժ է կիրառվել, տարօրինակ բան չեմ տեսել. ՆԳՆ փոխնախարարը՝ Ծառուկյանի մասին
Իրավապահները կատարել են իրենց գործառույթները, տարօրինակ բան չեմ տեսել, այս մասին Կառավարության նիստից հետո Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն՝ անդրադառնալով ՔԿ-ի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության վերաբերյալ տեսանյութին:
«Ոստիկանության և մյուս իրավապահ ծառայողները, ըստ էության, կատարել են իրենց գործառույթները, որևէ տարօրինակ բան չեմ տեսել»,- նշեց նա:
Փոխնախարարը չի կարծում, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բռնի ուժ է կիրառվել, քանի որ, իր տեղեկություններով, նման փաստական հանգամանքներ առկա չեն:
«Ես բռնի գործողություն չէի բնութագրի: Իրավապահ համակարգը, մասնավորապես ոստիկանությունը, օրենքով լիազորված են հարկադրանք կատարելու, այդ թվում՝ նաև ուժի գործադրում իրականացնելու»,-ասաց իրավապահ համակարգի ներկայացուցիչը:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի դեպքում օրենքով լիազորվա՞ծ էին հարկադրանք կատարելու, Մկրտչյանն արձագանքեց, որ մեր հարցերին արդեն սպառիչ պատասխանել է:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ականներն ու ՔԿ-ի քննիչները շուրջ 12 ժամ խուզարկել էին ԲՀԿ առաջնորդի առանձնատունը: Խուզարկության ավարտին Ծառուկյանին ձերբակալել են։ Ըստ ՔԿ-ի՝ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Խոսքը, մասնավորապես, 8 մլրդ դրամից ավելի գույքերի հափշտակության մասին է։
ՔԿ-ից ձեռնաշղթայով դուրս բերված Գագիկ Ծառուկյանը մեղադրանքները չի ընդունում:
ՔԿ-ն տեսանյութ էր տարածել, որում երևում է՝ ինչպես են ուժայինները Գագիկ Ծառուկյանին իր տանը գետնին տապալում: Ձերբակալությունից հետո ԲՀԿ առաջնորդը 2 ամսով կալանավորվել է: