Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին
Ուկրաինայի բանակը վերջին օրերին ավելի ինտենսիվ գրոհներ է իրականացնում Ղրիմի մերձակայքում: Ցամաքային միջանցքների թիրախավորումից հետո հարվածների տակ են հայտնվել թերակղզու ծովային մատակարարման ուղիները:
Վերջին երեք օրվա ընթացքում Ազովի ծովում հարձակման է ենթարկվել ավելի քան 20 ռուսական նավ, մեծ մասը՝ նավթատար:
Գիշերը ուկրաինական հարվածների հետևանքով Ղրիմում 1 մարդ է զոհվել: Թերակղզում բենզինի գինը գրեթե 2 անգամ բարձրացել է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը ուկրաինական 73 անօդաչու խոցելու մասին: Ստավրոպոլում և Տվերում թիրախավորվել է երկու նավթաբազա, որոնցում հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է հարվածները՝ նշելով, որ դրանք իրականացվել են էլ առաջնագծից շուրջ 500 կմ հեռու: Խոցվել է նաև վառելիքի պահեստ՝ առաջնագծից 800 կմ հեռու: