Արտակարգ դեպք՝ Երևանում. «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում, ըստ վարորդի՝ պատճառը մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն էր, կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:30-ի սահմաններում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղադրված լուսակիրի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու գազոնում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում «Range Rover»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, ու մինչ պարեկները ճշտում էին «Range Rover» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերի ու վարորդների ինքնությունը, «Range Rover»-ի ուղևորներից մեկը դիմել է հիվանդանոց։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, և այս պահին պարեկները սպասում են, մինչև կժամանի քննիչը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։