Սպերցյանը ընտրե՞լ է իր խաղահամարը նոր ակումբում. որ համարի ներքո է մարզվում հայ ֆուտբոլիստը
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլիի» նորեկ Էդուարդ Սպերցյանն արդեն միացել է իր նոր թիմակիցներին և սկսել նախապատրաստվել 2026/27 մրցաշրջանին։
Ակումբի մարզումներից տարածված կադրերում երևում է, որ հայ կիսապաշտպանը մարզվում է «8» համարի մարզաշապիկով. հենց այս խաղահամարի ներքո էր նա ավելի վաղ հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Թեև ակումբը դեռ պաշտոնապես չի ներկայացրել նորեկների խաղահամարները, մեծ է հավանականությունը, որ ռուսական «Կրասնոդարի» նախկին ավագը նոր թիմում ևս ընտրել է իր համար խորհրդանշական դարձած խաղահամարը։

Armsport