211652_close_icon
views-count337 դիտում article-date 20:39 09-07-2026

Էդուարդ Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն օրերս ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի», իր առաջին ուղերձն է հղել նոր ակումբի երկրպագուներին։

​Իր սոցցանցային էջերում հայ ֆուտբոլիստը նշել է, որ Ջիդդա է ժամանել մեծ նպատակներով՝ պատրաստ լինելով ամեն ինչ անել տիտղոսներ նվաճելու համար։ Սպերցյանը երկրպագուներին որակել է որպես թիմի 12-րդ խաղացող՝ ընդգծելով նրանց աջակցության կարևորությունը։

​«Անհամբեր սպասում եմ ձեր էներգիային և պատրաստ եմ կիսվել իմով։ Եկե՛ք միասին պատմություն կերտենք»,- գրել է Սպերցյանը X-ի (նախկին Twitter) իր էջում։

​Սպերցյանի այս տրանսֆերը «Կրասնոդարի» պատմության մեջ դարձավ ամենաթանկարժեք վաճառքը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ սաուդյան ակումբը ռուսական կողմին վճարել է 21,9 միլիոն եվրո։ Նախկին ռեկորդը պատկանում էր դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, ում տրանսֆերի դիմաց 2024 թվականին ֆրանսիական ՊՍԺ-ն վճարել էր 20 միլիոն եվրո։

Armsport

 

Նմանատիպ նյութեր