211652_close_icon
views-count325 դիտում article-date 11:15 10-07-2026

2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում

Շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների արդյունքները 2026 թվականի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում:
 
«Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում։
 
Մանվել Վարդանյանը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը դարձավ արծաթե մեդալակիր:
 
Սոֆիա Բաղրամյանը վաստակեց 13 միավոր և դարձավ մինչև 10 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:
 
ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակեց 12.5 միավոր և կիսեց 3-5-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Վաչեն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:
 
ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակեց 13 միավոր և կիսեց 4-6-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում: Լրացուցիչ ցուցանիշներով Մանվելը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
 
Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝
 
Մանվել Վարդանյան՝ 14 միավոր (Մ10)
 
Մանվել Առաքելյան՝ 13 միավոր (Մ16)
 
Սոֆիա Բաղրամյան՝ 13 միավոր (Ա10)
 
Վաչե Հովակիմյան՝ 12.5 միավոր (Մ18)
 
Հակոբ Պետրոսյան՝ 12 միավոր (Մ10)
 
Համլետ Սահակյան՝ 11.5 միավոր (Մ16)
 
Դավիթ Սարգսյան՝ 11.5 միավոր (Մ10)
 
Ալեքսանդր Հակոբյան՝ 11 միավոր (Մ12)
 
Ալեքսանդր Գիչունց՝ 11 միավոր (Մ8)
 
Վազգեն Կարախանյան՝ 10.5 միավոր (Մ16)
 
Անրի Հայրապետյան՝ 10 միավոր (Մ14)
 
Ռոզի Անանյան՝ 9.5 միավոր (Ա14)
 
Լիլիթ Հակոբյան՝ 8.5 միավոր (Ա12)
 
Սմբատ Հարությունյան՝ 8 միավոր (Մ12)
 
Ծովինար Եղոյան՝ 8 միավոր (Ա18)
 
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում հաջողություն առաջիկա մրցաշարերում»,- նշում են ֆեդերացիայից:

Նմանատիպ նյութեր