211652_close_icon
views-count460 դիտում article-date 12:27 11-07-2026

Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ

 
Սյունյաց թեմը հայտարարություն է տարածել՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«ՆԱՎԱԿԱՏԻՔ ԵՎ ՎԵՐԱՕԾՈՒՄ՝ ԳՈՐԻՍԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Սիրելի՛ հավատացյալներ

Ուրախությամբ հայտնում ենք, որ ս.թ. հուլիսի 11–12-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի կունենան Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցու նավակատիքի և վերաօծման հանդիսավոր արարողությունները, որոնք կկատարի Սյունյաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

Հուլիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, կկատարվի եկեղեցու դռնբացեքի և նավակատիքի արարողությունը։

Հուլիսի 12-ին՝ Պայծառակերպության տոնի օրը՝ ժամը 10:00-ին, կկայանա եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությունը։

Սրտանց հրավիրում ենք բոլոր հավատացյալներին՝ աղոթքով և հոգևոր ուրախությամբ մասնակցելու այս օրհնաբեր արարողություններին և մեծ տոնին»։
 

Նմանատիպ նյութեր