211652_close_icon
views-count787 դիտում article-date 14:54 12-07-2026

Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ կիսվելով ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի նկատմամբ տարած ծանրագույն հաղթանակի (3:1) և կիսաեզրափակիչ դուրս գալու էմոցիաներով։

Աշխարհի գործող չեմպիոնների ավագն ընդգծել է թիմի կամային որակներն ու հաղթանակի հանդեպ անկոտրում հավատը:

«Մենք ստիպված էինք կրկին տառապել, բայց այս թիմը երբեք չի դադարում հավատալ։ Այժմ մենք նորից աշխարհի լավագույն չորս հավաքականների շարքում ենք։ Առա՜ջ»,- գրել է Լեոն՝ դիմելով արգենտինացի երկրպագուներին։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինան ուժերը կչափի Անգլիայի ընտրանու հետ, որն ավելի վաղ լրացուցիչ ժամանակում հաղթահարել էր Նորվեգիայի արգելքը։ Այս գերսկզբունքային և սպասված դիմակայությունը կկայանա հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես-Բենց» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:

 

Նմանատիպ նյութեր