211652_close_icon
views-count502 դիտում article-date 10:25 15-07-2026

ՔՊ-ից ովքեր են 12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները․ Ազատություն

«Քաղաքացիական պայմանագրից» ովքե՞ր կղեկավարեն խորհրդարանական հանձնաժողովները։ Չնայած իշխող ուժն այս պահին պաշտոնապես ոչինչ չի հաղորդում, այդուհանդերձ, «Ազատության» տեղեկություններով, իշխող կուսակցությունում ներքին առաջադրումների փուլն արդեն ավարտվել է։ Գրում է Ազատությունը։

Բոլոր 12 մշտական հանձնաժողովների համար կան հստակ թեկնածուներ։ Առաջադրվածների ցուցակից դատելով հանձնաժողովներ ղեկավարելու հավակնություն ունեն ինչպես հին ու փորձված նախագահներ, այնպես էլ բավականին անսպասելի դեմքեր, որոնց առաջադրումն անակնկալ է եղել նույնիսկ թիմակիցների համար:

12 հանձնաժողովների համար առաջադրված թեկնածուները

Ինտրիգ չկա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, այստեղ առաջադրված միակ թեկնածուն գործող նախագահ Արուսյակ Ջուլհակյանն է:

Ջուլհակյանն այս հանձնաժողովի ղեկը ստանձնել էր ընդամենը երկու ամիս առաջ, որից հետո առաջադրվել էր որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու, բայց ներիշխանական պայքարում նրան չհաջողվեց հաղթել, և հիմա Ջուլհակյանն, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Պաշտոնին հրաժեշտ կտա Անդրանիկ Քոչարյանը, որը 2018-ի հեղափոխությունից հետո ղեկավարել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը, ինչպես նաև ապրիլյան և 44-օրյա պատերազմների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովները։ Պատգամավորն այս անգամ առաջադրվածների ցուցակում չկա։

Քոչարյանն արդեն հայտարարել է՝ իր համար ընդունելի է այն ձևաչափը, երբ թեկնածուին առաջադրում ու ընտրում է խմբակցությունը։ Մինչդեռ այս անգամ հավակնորդներին հաստատելու է ՔՊ վարչությունը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրվել են ՔՊ վարչության անդամներ՝ Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը։ Ինչպես նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Խաչատրյանն այս գումարման խորհրդարանում հանձնաժողովի փոխնախագահն էր։ Գաբրիելյանը նախորդ տարի վայր էր դրել պատգամավորական մանդատը՝ լրագրողին հայհոյելու միջադեպից հետո։ Իսկ Սասուն Միքայելյանը, որ ներկայիս խորհրդարանում պատգամավոր չէ, նախորդ խորհրդարաններում հաճախ էր հայտնվում աղմկոտ սկանդալների կենտրոնում։

Թեժ պայքար է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի պաշտոնի համար։ Գործող նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, որ ՔՊ ընտրական ցուցակի վեցերորդ հորիզոնականում է, մանդատ չի ստանա։ Նրա հանձնաժողովը ղեկավարելու հավակնություն ունեն վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի անդամներ Մարիամ Պողոսյանն ու Զարուհի Բաթոյանը, կրթության հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը, ինչպես նաև խմբակցության ղեկավարի պաշտոնի համար առաջադրված, բայց չընտրված Արթուր Հովհաննիսյանը։

Չորս թեկնածու էլ առաջադրվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար։ Հավակնորդների թվում են հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանն ու Տրդատ Սարգսյանը, ինչպես նաև Նելլի Բավեյանը, որն այս խորհրդարանի նորեկ պատգամավորներից է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր