211652_close_icon
views-count1432 դիտում article-date 14:33 15-07-2026

Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում եկեղեցի և մշակույթի տուն այցելողները շնչում են փոշին, անձրևային եղանակին էլ հաղթահարում են ցեխոտ ճանապարհը, իսկ քաղաքապետին ճանապարհի հիմնանորոգման ավարտը չի հուզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցում անձրևային օրերին՝ ցեխը, իսկ պարզ եղանակին՝ փոշին, մեծ անհանգստություն են պատճառում բնակիչներին, ովքեր այսօր՝ հուլիսի 15-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում իրենց զայրույթն էին ուղղում Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի հասցեին, ով ոչ մի հետևողականություն չի ցուցաբերում, որպեսզի քաղաքի այդ հատվածը փրկի ցեխից ու փոշուց։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը հազիվ 1 կիլոմետր լինի, այն էլ ամիսներ շարունակ գտնվում է անմխիթար վիճակում։

Նոր Հաճնն ունի բավականին հարմարավետ մշակույթի տուն, եկեղեցի, սակայն երեխաները մշակույթի տուն այցելելու համար պիտի նաև լոգանք ընդունեն, իսկ ցեխոտվելու դեպքում էլ ծնողները նրանց համար գնեն նոր կոշիկներ ու հագուստներ։

Եկեղեցի այցելելու համար էլ եթե երիտասարդները կարողանում են առանց խոչընդոտի անցնել այդ քարքարոտ ու փոշոտ, ցեխով պատված ճանապարհը, ապա տարեցները մեծ դժվարությամբ են հասնում Աստծո դուռ։

Արդյոք երբ վերջնական ճանապարհը կվերանորոգվի, նորհաճնեցիներն էլ դրա պատասխանը չունեն, բայց դիմում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին՝ խնդրելով, որպեսզի իրենք խառնվեն լավ գործը, որ կիսատ է մնացել, հասնեն ավարտին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր