211652_close_icon
views-count328 դիտում article-date 15:42 16-07-2026

Հայաստանում նվազեցրել են համաճարակների պատճառով կենդանիների անկման կամ սպանդի դիմաց տրվող փոխհատուցման չափը

Հայաստանում համաճարակների պատճառով գյուղատնտեսական կենդանիների անկման կամ հարկադիր սպանդի դեպքում անասնատերերին տրվող փոխհատուցման չափը կհաշվարկվի շուկայական արժեքի 40%-ի չափով։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 16-ին կայացած նիստում։

Ինչպես նշվում է, որոշման ընդունմամբ հնարավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումներն ավելի արդյունավետ կդառնան, ինչն էլ կխթանի տնտեսվարողների շրջանում անասնաբուծության զարգացումը։

Միևնույն ժամանակ, մեկ գլուխ կենդանու համար տրվող փոխհատուցման չափը 55%-ից 40% նվազեցնելու արդյունքում կթեթևանա պետության ֆինանսական բեռը։

 

Նմանատիպ նյութեր