211652_close_icon
views-count181 դիտում article-date 11:58 01-09-2026

Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առիթով։

Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը ստացել է առավել ակտիվ ընթացք: Հայաստանը հանձնառու է խորացնելու փոխգործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, առևտրի, կրթության և գիտության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Լիահույս եմ նաև, որ Հայաստան–Եվրոպական միության ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակում մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ նպաստելով համագործակցային նոր ուղղությունների բացահայտմանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

Նմանատիպ նյութեր