211652_close_icon
views-count16289 դիտում article-date 21:14 20-07-2026

Ձեզ բացակա չենք դնի. Բյուրեղավանում արցախյան պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնը դարձել է սրբատեղի, որտեղ այցելուների պակաս չկա, ովքեր ծաղիկներ են խոնարհում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախյան պատերազմներում իր հերոսներն է տվել նաև Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքը, ու հիմա լեգենդ դարձած հերոսների հիշատակը հավերժացնող փոքրիկ պանթեոն հիշեցնող վայրը ոչ միայն բյուրեղավանցիների, այլև մայրաքաղաքի, հանրապետության տարբեր մարզերի, աշխարհի ցանկացած երկրից ժամանած հազարավոր մարդկանց համար դարձել է սրբատեղի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե ամեն օր այդ սուրբ վայրում այցելուների պակաս չկա, և մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում ու ծաղիկներ խոնարհում հերոսների հիշատակին։

Այդ գողտրիկ սրբատեղիում տեղադրվել է խաչքար, ցայտաղբյուր և անմահ հերոսների անուններով արծվի գլխով հուշաքար, որի վրա գրված են Բյուրեղավանի լեգենդ հերոսներ Հայկ Եղիազարյանի, Սամվել Ղարիբյանի, Տիգրան Ղարսայանի, Ռաֆայել Մխչյանի, Ալբերտ Մարտիրոսյանի, Ռուբեն Հայրապետյանի, Հարություն Միրզոյանի, Վանիկ Մագարյանի, Արթուր Հովհաննիսյանի և Հրայր Խաչատրյանի անունները։

Տեղադրվել է նաև հերոսների լուսանկարներով կենաց ծառ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր