211652_close_icon
views-count1573 դիտում article-date 10:59 21-07-2026

Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվից հղված ուղերձն ես կարդում ու մտածում, թե ինչպես են մարդիկ թշնամու բանտից պաշտպանում հայկական պետականությունը, մինչդեռ Երևանում իշխանություն կրող անձինք ծառայում են այլոց շահերին։

Իշխանությունն ուզուրպացրած և երկիրը օկուպացիայի մղած ուժերը պետությունը վերածել են արևելյան շուկայի, իսկ այդ գործարքներից շահում են բոլորը՝ բացի հայերից։

Բաքվի բանտերում հայտնված հայերի անհապաղ ազատությունը բխում է հավաքական հայի արժանապատվությունից և շահերից, ու այդ ուղղությամբ պայքարն այլընտրանք չունի»։

Նմանատիպ նյութեր