211652_close_icon
views-count310 դիտում article-date 19:30 21-07-2026

Մենք լրջորեն տրամադրված ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Գերմանիայի կանցլեր

Ստորագրվել է գերմանա-ադրբեջանական տնտեսական խորհրդի ստեղծման մասին համատեղ հռչակագիրը։

«Այսօր, ստորագրելով համատեղ հռչակագիրը, մենք անկյունաքար ենք դնում մեր հարաբերությունների ընդլայնման համար»,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում են գերմանական ԶԼՄ-ները։

«Սա կարևոր ազդակ է երկու երկրների ընկերությունների համար։ Մենք լրջորեն ենք տրամադրված Գերմանիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ընդլայնմանը»,- հավելել է նա։

Գերմանիայի կանցլերը նշել է նաև, որ «Հարավային գազային միջանցքով» նավթի և բնական գազի մատակարարումների ոլորտում համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի, հատկապես Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամի լույսի Ներքո։ Նա հայտնել է, որ այդ հարցը մանրամասն քննարկել է Ալիևի հետ։

«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ էլ ավելի դիվերսիֆիկացնել մեր էներգամատակարարումը»,- ընդգծել է Մերցը։

Նմանատիպ նյութեր