211652_close_icon
views-count367 դիտում article-date 20:30 21-07-2026

ՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներին

Ռուսաստանում օրենք է ընդունվել, որի համաձայն՝ արգելվում է ՌԴ քաղաքացիություն տալ դատվածություն ունեցող միգրանտներին: Դատվածության առկայությունը նաև հիմք կհանդիսանա, որպեսզի մերժվի ժամանակավոր կացության տրամադրումը։

Դատվածության բացակայության մասին տեղեկանք կպահանջվի այդ թվում 14 տարեկանը լրացած անձանցից։
Նաև, ըստ օրենքի, նախկինում տրված բնակության թույլտվությունները կչեղարկվեն, եթե դատվածության փաստ հայտնաբերվի։

Տեղեկանք կարող են չտրամադրել փախստական ճանաչված կամ Ռուսաստանում քաղաքական կամ ժամանակավոր ապաստան ստացած անձինք, Դաշնության զինված ուժերում կամ ռազմական կազմավորումներում պայմանագրային ծառայություն անցնող, կրթության նպատակով ժամանակավոր բնակության թույլտվություն ստացած և այլ անձինք։

Նմանատիպ նյութեր